ԱՄՆ-ը կարող Է Կիեւին օգնել Ղրիմին առնչվող իրադրության հարցում. Զելենսկի

14:33   02 Դեկտեմբեր 2019    172

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն կարծիքին, Է որ Միացյալ Նահանգները կարող Է Կիեւին օգնել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության հարցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել Է հարցազրույցում, որը դեկտեմբերի 2-ին հրապարակել Է Gazeta Wyborcza լեհական հրատարակությունը:

«Կարծում եմ, որ Ղրիմի գործում կարող Էր օգնել ԱՄՆ-ը: Կարող Էր լինել բանակցությունների այս ձեւաչափը՝ Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ»,-ասել Է նախագահը: «Ես (դեկտեմբերի 9-ի) գագաթնաժողովում կհարցնեմ՝ մենք կարող ենք արդյոք Ղրիմի մասին խոսել այդ շրջանակում: Եթե ոչ, ապա ես կցանկանայի, որ մենք համաձայնեցնեինք մեկ այլ ձեւաչափ»,-հավելել Է Զելենսկին: «Դա մեր տարածքն Է, եւ ես կցանկանայի, որ այն մեզ վերադառնար»,-հայտարարել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները