ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովը Գրոսիին հաստատեց գործակալության նոր գլխավոր տնօրեն

14:48   02 Դեկտեմբեր 2019    201

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա դարձել Է գործակալության վեցերորդ ղեկավարը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 2-ը լիազորությունների ժամկետով:

Այսպիսով՝ Գլխավոր խորհրդաժողովը հավանություն Է տվել Գրոսիի նշանակմանը, որը հոկտեմբերին գործակալության նոր վարչական ղեկավար Էր ընտրվել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քվեարկությամբ: Գլխավոր տնօրենի ընտրություններն անցկացվել են հուլիսին կազմակերպության նախորդ ղեկավարի՝ ճապոնացի դիվանագետ Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը գլխավորում Է քարտուղարությունը եւ ղեկավարում գործակալության ընթացիկ աշխատանքը: Նա ընտրվում Է չորս տարով՝ վերընտրվելու իրավունքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԳԱՏԷ  


Վերնագիրի այլ պիտակները