Ղարաբաղում հայ զինծառայող է սպանվել, նաև վիրավոր կա

14:52   02 Դեկտեմբեր 2019    559

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, Ղարաբաղի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: հայ-զինծառայող  


Վերնագիրի այլ պիտակները