Ուղևորուհին օդաչուներին ստիպել է շտապ վայրէջք կատարել անհարմար նստատեղի պատճառով

14:15   02 Դեկտեմբեր 2019    163

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ինքնաթիռի ուղևորուհուն ձերբակալել են այն բանից հետո, երբ նա կեղծ տագնապ է բարձրացրել օդանավում և անձնակազմին ստիպել շտապ վայրէջք կատարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքը տեղի է ունեցել American Airlines ավիաընկերության Պենկասոլի-Մայամի չվերթի ժամանակ: Թռիչքից անմիջապես հետո ուղևորուհիներից մեկը բորտուղեկցորդներին հայտարարել է, որ դժվարությամբ է շնչում, ինչից հետո ինքնաթիռի հրամանատարը արտակարգ իրավիճակ է հայտարարել և թռիչքի մեկնարկի օդանավակայան վերադառնալու որոշում է ընդունել:

Սակայն, կինը շուտով խոստովանել է, որ նոպայի իմիտացիա է արել՝ հույս ունենալով, որ իրեն ավելի հարմար նստատեղով կապահովեն: Ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքից 40 րոպե անց:

Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ուղևորուհուն, որը սկզբում հրաժարվել է լքել ինքնաթիռի սրահը: Գերատեսչության ներկայացուցչի պարզաբանմամբ, ձերբակալվածին կարող է մեղադրանք առաջադրվել: Մեկուկես ժամ անց ինքնաթիռը կրկին թռել է դեպի Մայամի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները