Ադրբեջանի օկուպացված տարածքներում ջրային օբյեկտները ենթարկվում են մեծ անտրոպոգեն ազդեցության

15:18   02 Դեկտեմբեր 2019    514

Հայաստանի կողմից անցկացվող զավթողական քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում Ադրբեջանի բնությանը, կենսաբանական զանազանությանը և ողջ տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակին, բերում է շրջակա միջավայրի քայքայմանը նպաստող հետևանքների, այդ մասին հայտնել է՝ էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության բաժնի ղեկավար Մութալիմ Աբդուլհասանովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, Կուր և Արազ գետերը հանդիսանում են հանրապետության հիմնական ջրային երակները։ «Քանի որ հանրապետության տարածքի երեք չորրորդ մասն գտնվում է Կուրի ջրավազանից ներքև, որը հանդիսանում է երկրի ամենամեծ ջրային երակը՝ գետի անդրսահմանային ախտոտումները ստեղծում են էկոլոգիական լարվածություն»,- նշել է Աբդուլհասանովը։

Բաժնի ղեկավարը նշել է, որ Հայաստանի մեծ քաղաքների արդյունաբերական ձեռնարկությունների կեխտաջրերը զտում չանցնելով՝ թափվում են գետերը, որի հետևանքով ջրավազանները ախտոտովում են։ Ստուգումների ընթացքում նկատվում է այդ գետերի պղնձով, մոլիբդենով, ցինկով, ֆենոլով, կապարով և այլ նյութերով նորմերին 10 անգամ գերազանցող ախտոտում։ Նրա կարծիքով, ապագայում այդ երկրի արդյունաբերության ոլորտում նախագծերի շարունակումը էլ ավելի կախտոտի Ադրբեջանի և Իրանի գետերը, և լրջորեն սպառնում է ողջ տարածաշրջանի շրջակա միջավայրին։ Հայաստանի կողմից անդրսահմանային գետերի ախտոտման հետ կապված իրավիճակը ուսումնասիրելու համար՝ Արազ գետի ջրավազանում գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցված վերլուծական լաբորատորիա, համապատասխան կառույցները մշտապես վերահսկում են իրավիճակը։

Բաժնի ղեկավարը հիշեցրել է, որ Ադրբեջանը վավերացրել է Հելսինկիի «Անդրսահմանային ջրահոսքերի և միջազգային լճերի պահպանման և օգտագործման մասին» համաձայնագիրը, սակայն այն փաստը, որ Հայաստանը չի միացել այդ համաձայնագրին՝ անհնար է դարձնում նշված հարցերի տարածաշրջանային և բազմակողմանի ձևաչափով լուծումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասի օկուպացիան խնդիրներ է ստեղծում ջրային ռեսուրսների օգտագործման մեջ։

Աբդուլհասանովը նշել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ջրային օբյեկտները ենթարկվում են մեծ անտրոպոգեն ազդեցության։ «Այդ տարածքներում ախտոտվում, ավերվում են փոքր և մեծ ջրային աղբյուրները, արդյունքում լրջորեն վնասվում է հազվագյուտ տարածքը։ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում շարքից դուրս են եկել 10 ջրամբար, ներառյալ 560 միլիոն խորանարդ մետր ծավալով Սարսանգի ջրամբարը, որը հաշվարկված է ավելի քան 100 հազար հեկտար ցանքատարածության ոռոգման համար։ Օկուպացված գոտում գտնվող Սարսանգի ջրամբարը օգտագործվում է, որպես էկոլոգիական ճնշման միջոց։ Հատկապես դրա համար է՝ 2015 թվականին Ադրբեջան ԵԽԽՎ-ի առաքելության ժամանաման արդյունքներով 2016 թվականի հունվարի 26-ին բանաձև ընդունվել, որում իր արտացոլումն է գտել այն փաստը, որ Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները դիտավորյալ զրկվում են ջրից։ Հաշվի առնելով այդ հումանիտար խնդրի լրջությունը, Ասսամբլեան Հայաստանի իշխանություններին՝ վերոհիշյալ տարածաշրջանից զինված ուժերի անհապաղ դուրս բերման, անկախ ինժեներների և հիդրոլոգների հետազոտությունների ապահովման և ջրային ռեսուրսները, որպես քաղաքական ճնշման միջոց օգտագործելը դադարեցնելու կոչ է արել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները