Պուտինը եւ Ցզինպինը տվել են «Սիբիրի ուժը» խողովակաշարով գազի մատակարարման մեկնարկը

15:33   02 Դեկտեմբեր 2019    109

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռուստակամրջի ռեժիմով տվել են «Սիբիրի ուժը» գազամուղով ռուսական գազի մատակարարումների մեկնարկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սիբիրի ուժը» մայրուղային գազատար Է Իրկուտսկի եւ Յակուտսկի գազարդյունահանման կենտրոններից Հեռավոր արեւելքի ռուսաստանցի սպառողներին եւ Չինաստանին հումքի մատակարարման համար:

Դեկտեմբերի 2-ին բացվել Է Յակուտիայի Չայանդինյան հանքավայրից մինչեւ Բլագովեշչենսկ (Չինաստանի հետ սահման) մոտավորապես 2200 կիլոմետր երկարությամբ տեղամասը: Երկրորդ փուլում կգործարկվի մոտավորապես 800 կիլոմետր երկարությամբ հատվածը՝ Կովետկինի հանքավայրից մինչեւ Չայանդինյան հանքավայր:

Այսպիսով՝ «Սիբիրի ուժի» ընդհանուր երկարությունը կկազմի մոտավորապես 3 հազար կիլոմետր: «Գազպրոմ»-ը եւ չինական CNPC-ն տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման 30-ամյա պայմանագիր են ստորագրել 2014 թվականի մայիսին:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում Է շուրջ 400 մլրդ դոլար: Գազամուղի շինարարությունը տեւել Է ավելի քան հինգ տարի եւ նստել 1,1 տրլն ռուբլի: 2020 թվականին «Գազպրոմ»-ը կարող Է Չինաստանին մատակարարել արդեն 5 մլրդ խորանարդ մետր վառելիք, 2021 թվականին՝ մինչեւ 10 մլրդ, 2022 թվականին՝ մինչեւ 15 մլրդ խորանարդ մետր: 38 մոլրդ խորանարդ մետր նախագծային հզորությանը պլանավորվում Է հասնել 2025 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ցզինպին  


Վերնագիրի այլ պիտակները