Ադրբեջանի հրթիռահրետանային զորամիավորումները զորավարժություններ են անցկացնում. VIDEO

14:00   02 Դեկտեմբեր 2019    514

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հաստատած ծրագրի շրջանակում Ադրբեջանի հրթիռահրետանային զորամիավորումները մարտական կրակով զորավարժություններ են անցկացնում:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ տեսական գիտելիքներին և անվտանգության կանոններին ծանոթ անձնակազմի հետ տարբեր թեմաներով գործնական պարապմունքներ են անցկացվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զորավարժություններն անցկացվում են հրթիռահրետանային զորքերի ղեկավարման կարողությունների բարձրացման, զորամիավորումների համակարգված արձագանքման մակարդակի բարձրացման, մարտավարական գործողությունների ժամանակ գործողությունների ծրագրման և զորամիավորումների ղեկավարման ժամանակ այլ զորամիավորումների հետ համագործակցությունը կատարելագործելու նպատակով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները