ՆԱՏՕ-ն ձգտում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

16:11   02 Դեկտեմբեր 2019    181

ՆԱՏՕ-ն ձգտում Է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անհրաժեշտ Է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է ARD գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 2-ին:

«Մենք հանդես ենք գալիս սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին»,-ասել Է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ հարկավոր Է խոսել Մոսկվայի հետ: «Բայց նաեւ այն իրադրությունում, երբ հարաբերությունների բարելավում տեղի չի ունենում, մենք պետք Է ի վիճակի լինենք կարգավորել բարդ հարաբերությունները նրա (Ռուսաստանի) հետ »,-ընդգծել Է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները