Աֆղանստանում 140 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերվել

16:55   02 Դեկտեմբեր 2019    335

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու 140 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Տեղեկությունների համաձայն՝ անվտանգության ծառայությունը մեքենան հայտնաբերել է կիրակի գիշերը: Twitter-ում հրապարակված լուսանկարներում երևում է, որ պայթուցիկները տեղափոխվում էին բեռնախցիկում:

Մեքենայի պատկանելիության մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» ծայրահեղական շարժման միջև: «Թալիբանը» ավելի վաղ շատ մեծ ազդեցություն ուներ երկրի գյուղական բնակավայրերում և պատրաստվում էր գրոհել խոշոր քաղաքները: Երկրի ներսում ուժեղացել է նաև ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ազդեցությունը:

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրի տարածքում համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները