Գլխավոր դատախազը Նաթանյահուի դեմ մեղադրական եզրակացություններն ուղարկել Է Կնեսետի խոսնակին. Kan

17:11   02 Դեկտեմբեր 2019    246

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը դեկտեմբերի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլյա Էդելշտեյնին Է ուղարկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դեմ երեք գործով մեղադրական եզրակացությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Իսրայելի Kan պետական ռադիոն:

Ռադիոկայանի տվյալներով՝ խորհրդարանի խոսնակի անունով նամակում գլխավոր դատախազը նշել Է, որ Նաթանյահուի գործերի շուրջ լսումներն անցկացվելու են Երուսաղեմի Օկրուգային դատարանում: Մանդելբլիտը նաեւ տեղեկացրել Է Էդելշտեյնին, որը դեկտեմբերի 2-ից սկսվում Է այն 30 օրվա հաշվարկը, որոնց ընթացքում վարչապետը կարող Է Կնեսետին խնդրել իրեն անձեռնմխելիությռուն տրամադրելու մասին: Ընդսմին, ինչպես նշում Է Kan-ը, ներկայիս խորհրդարանում, որն ընտրվել Է սեպտեմբերի 17-ին, դեռեւս չեն կազմավորվել այն հանձնաժողովները, որոնք պետք Է քննարկեն վարչապետի խնդրանքը:

Նոյեմբերի 21-ին Մանդելբլիտը հայտարարել Է, որ որոշել Է Նաթանյահուին երեք գործով մեղադրանքներ առաջադրել կաշառակերության եւ հասարակության վստահությունը չարաշահելու համար: Նաթանյահուն ավելի վաղ քանիցս մերժել Է իր դեմ ներկայացված կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները:

Նոյեմբերի 21-ին վարչապետը գլխավոր դատախազի՝ իրեն մեղադրանքներ առաջադրելու որոշումը որակել Է «հեղաշրջման փորձ» եւ խոստացել Է Իսրայելը կառավարել «պատասխանատու կերպով եւ օրենքներին համապատասխան»:


Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները