Ուկրաինայում չարագործները չհրկիզվող պահարան են գողացել բանկից, որը դատարկ է եղել

18:13   02 Դեկտեմբեր 2019    271

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում կողոպտիչները ներխուժել են ուկրաինական բանկերից մեկի բաժանմունք և չհրկիզվող պահարան դուրս բերել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ մարզային ոստիկանությանը հղումով, չարագործները նոյեմբերի 29-ի գիշերը բանկի տարածք են ներխուժել՝ կոտրելով դուռը: Նրանց հաջողվել է արագ դուրս հանել չհրկիզվող պահարանը, նախքան անվտանգության աշխատակիցների ժամանումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կողոպտիչներն իրենց գողոնը հասցրել են մոտակա դպրոցի տարածք, որտեղ էլ բացել են: Սակայն ներսում ոչ մի արժեքավոր բան չի եղել: Թողնելով պահարանն այնտեղ՝ չարագործները հեռացել են: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ գողության մասին հոդվածով: Ոստիկանությունը պարզում է հանցագործության մասնակիցների ինքնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները