Սպիտակ տունը հրաժարվել է մասնակցել Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ լսումներին

19:17   02 Դեկտեմբեր 2019    280

Սպիտակ տունը ներկայացուցիչների պալատի դատական գործերով կոմիտե ծանուցում է ուղարկել այն մասին, որ չի մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ լսումներին:

Այս մասին հաղորդում է Politico պարբերականը: Նշվում է, որ լսումները նշանակված են դեկտեմբերի 4-ին: «Ներկայիս պայմաններում մենք մտադիր չենք մասնակցել լսումներին, որոնք տեղի են ունենալու չորեքշաբթի օրը»,- հաղորդվում է նամակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, ներկայացուցիչների պալատը խնդրել է Սպիտակ տան ղեկավարին կողմնորոշվել փաստաբանի թեկնածության հարցում, որը նախագահի շահերը կպաշտպանի դատարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները