Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ Ղրիմի թեման քննարկելու անհնարինության մասին

17:32   02 Դեկտեմբեր 2019    370

Կրեմլն անհնար է համարում Ուկրաինայի հետ ցանկացած ձևաչափով Ղրիմի թեմայի քննարկումը, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Monde-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինայի վերաբերյալ բանակցային գործընթացին՝ Ռուսաստանի Դաշնության հետ լավ հարաբերությունների և Եվրոպայում ազդեցության շնորհիվ:

Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք Զելենսկին կբարձրացնի Ղրիմի կարգավիճակի հարցը «Նորմանդական ձևաչափում» և ինչպիսի՞ն է լինելու ռուսական կողմի արձագանքը, Պեսկովն ասել է.

«Լավ հայտնի է: Կրեմլի կողմից որևէ արձագանք չի կարող լինել: Դե, իրականում, Ղրիմի թեմայի շուրջ որևէ քննարկում անհնար է: Դա բազմիցս քննարկվել է տարբեր մակարդակներում… Տարբերություն չկա, թե որ ձևաչափով է դրվելու այդ հարցը»,- ավելացրել է նա:

Ճշտող այն հարցին, թե արդյոք դա կնպաստի՞ բանակցությունների արագացմանը, Ռուսաստանի պետության ղեկավարի խոսնակը բացասական պատասխան է տվել:

«Ո´չ, դա չի նպաստի»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե Զելենսկին հանդիպման ժամանակ Ղրիմի պատկանելիության վերաբերյալ հարց բարձրացնի, Պեսկովը նշել է, որ նախագահն «անպայման մանրամասն, հետևողական պատասխաններ կտա բոլոր հարցերին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները