Բրազիլիայում 9 մարդ է զոհվել ոստիկանության և հանցագործների միջև բախման արդյունքում

19:56   02 Դեկտեմբեր 2019    262

Սան Պաուլոյում առնվազն 9 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ ոստիկանությունից փախուստի դիմած հանցագործները փորձել են թաքնվել երեկույթի մասնակիցների շարքերում:

Այս մասին հայտնում է Reuters-ը: Լրագրողները հայտնում են, որ երկու հանցագործները, կրակ բացելով ոստիկանների ուղղությամբ, փորձել են թաքնվել մոտ 5 հազար մասնակից ունեցող երկույթի մասնակիցների մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ պահին նրանց հետապնդող ոստիկանների թիվն արդեն հասել է 38-ի, իսկ ոստիկանական ավտոմեքենաների՝ 14-ի: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառել: Սակայն իրավապահներին չի հաջողվել որսալ հանցագործներին:

Ավելին՝ նրանք հրմշտոց են հրահրել, ինչի արդյունքում 9 մարդ է զոհվել: Օպերացիայի արդյունքում որևէ ձերբակալված չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները