Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում

17:39   02 Դեկտեմբեր 2019    462

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ Ալյասկայի նահանգի Ալեության կղզիներում։ Երկրաշարժի հզորությունը 6 մագնիտուդ է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ամակիգնակ կղզուց 60 կմ դեպի արեւելք եւ 1468,6 կմ դեպի հյուսիս-արեւմուտք Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի բնակավայրից, ՌԴ Կամչատկայի երկրամաս։ Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները