ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի Իրանի հետ աշխատել միջուկային համաձայնագրի հարցի շուրջ. Գրոսի

17:55   02 Դեկտեմբեր 2019    244

Ատոմային Էնրգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կշարունակի աշխատել Իրանի միջուկային գործունեության հետ կապված հարցերի կարգավորման ուղղությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 2-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլսիում հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Նրա խոսքով՝ իր նոր պաշտոնում ինքը Իրանի իշխանությունների հետ համագործակցելու Է միջուկային համաձայնագրի հարցի շուրջ: «Իրանին վերաբերող հարցերը շատ կարեւոր են,-ասել Է Գրոսին լրագրողներին:-Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»:

Գրոսին հրաժարվել Է Իրանի միջուկային խնդիրը մարտահրավեր համարել ՄԱԳԱՏԷ-ի համար, որովհետեւ, նրա խոսքով՝ միջուկային հարցերի կարգավորումը մնում Է գործակալության լուրջ աշխատանքի բաղկացուցիչ մասը: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում: Նա դարձել Է գործակալության վեցերորդ ղեկավարը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 2-ը լիազորությունների ժամկետով: Այսպիսով՝ Գլխավոր խորհրդաժողովը հավանություն Է տվել Գրոսիի նշանակմանը, որը հոկտեմբերին գործակալության նոր վարչական ղեկավար Էր ընտրվել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քվեարկությամբ:

Գլխավոր տնօրենի ընտրություններն անցկացվել են հուլիսին կազմակերպության նախորդ ղեկավարի՝ ճապոնացի դիվանագետ Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը գլխավորում Է քարտուղարությունը եւ ղեկավարում գործակալության ընթացիկ աշխատանքը: Նա ընտրվում Է չորս տարով՝ վերընտրվելու իրավունքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԳԱՏԷ  


Վերնագիրի այլ պիտակները