Ֆիլիպինների ափերին թայֆուն է մոտենում. հազարավոր բնակիչներ տարհանվել են

20:02   02 Դեկտեմբեր 2019    244

Ֆիլիպիններում հազարավոր մարդիկ տարհանվում են իրենց տներից հազվադեպ դեկտեմբերյան թայֆունի մոտենալու պատճառով:

Խոսքը «Կամմուրի» թայֆունի մասին է, որը, կանխատեսումների համաձայն, ուժեղենալով երեքշաբթի առավոտյան կվերածվի 3-րդ աստիճանի ծովամրրիկի: Դա կարող է սողանքների հանգեցնել հարավարևելյան Լուսոն կղզում, որը երկրի ամենախոշոր և խիտ բնակեցված կղզին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղի իշխանություններն սկսել են 100,000 մարդու տարհանել, նախքան փոթորիկի ուժգնանալը: Փոթորիկն ուղեկցվում է 150 կմ/ժամ արագությամբ քամիներով: Կանխատեսվում է, որ քամու արագությունը կհասնի 185 կմ/ժամի:

Մտավախություն կա, որ փոթորիկը կարող է խոչընդոտել 2019-ի Հարավասիական խաղերի անցկացումը, որը երկու տարին մեկ իրականացվող տարածաշրջանային մարզական մրցույթ է, և այս տարի հյուրընկալող երկիրը Ֆիլիպիններն է: Նախատեսվում է, որ 8000 մարզիկ կմասնակցի խաղերին՝ 11 երկրից:

Դեկտեմբերին, սովորաբար, թայֆուններն ավարտվում են Ֆիլիպիններում, և հզոր փոթորիկը հազվագյուտ երևույթ համավում այս ժամանակահատվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները