Գիտնականները տիեզերքից եկած խորհրդավոր ռադիոազդակ են ֆիքսել

20:23   02 Դեկտեմբեր 2019    271

Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի գիտնականները Զոհասեղան համաստեղությունում ռադիոճառագայթման աղբյուր են հայտնաբերել, որի պայծառությունը հանկարծակիորեն մեծացել է երեք շաբաթվա ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով գիտական աղբյուրում հրապարակված հոդվածին, այդ երևույթի մեխանիզմը դեռևս բացատրություն չի ստացել: Ուսումնասիրություններն անցկացվել են MeerKAT ռադիո-օպտիկական աստղադիտակի օգնությամբ Հարաֆային Աֆրիկայում:

Ճառագայթման աղբյուրը համընկել է TYC 8332-2529-1 խոշոր աստղի (Արեգակից 2.5 անգամ ավելի զանգվածային) տեղադիրքի հետ, որը գտնվում է Երկրից 1800 լուսային տարի հեռավորության վրա: Դրա պայծառությունը փոխվել է 21 օրվա ընթացքում:

Գիտնականները սկզբնապես կարծել են, որ այդ փոփոխությունը պայմանավորված է մակերեսին խոշոր բծերի առկայությամբ, սակայն պարզվել է, որ դրա շուրջ աստղ-արբանյակ է պտտվում: Մասնագետների կարծիքով՝ ռադիոառկայծումն առաջացել է խոշոր աստղի մագնիսային ակտիվությամբ, այսինքն՝ առկայծմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները