Այսուհետ ՌԴ-ում կարգելվի առանց ռուսական օպերացիոն համակարգի գաջեթների վաճառքը

20:45   02 Դեկտեմբեր 2019    280

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն էլեկտրատեխնիկա արտադրողներին պարտավորեցնում է Ռուսաստանում վաճառքի համար նախատեսված ջագեթներում նախապես ռուսական օպերացիոն համակարգ տեղակայել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանում 2020-ի հունվարի 1-ից կարգելվի «որոշ տեսակի տեխնիկական բարդ ապրանքների» վաճառքը՝ առանց ռուսական օպերացիոն համակարգի:

Այդ ապրանքների ցանկը կորոշի կառավարությունը: Ենթադրվում է, որ օրենքը կտարածվի սմարթֆոնների, համակարգիչների և «սմարթ TV» գործառույթով հեռուստացույցների վրա:

Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ նորարարությունը կապահովի ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները