Նրա տվյալներով՝ չորս օրվա ընթացքում՝ նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը, ռեժիսորներ Քրիս Բաքին և Ջենիֆեր Լիին հաջողվել է ԱՄՆ-ի ու Կանադայի կինոթատրոններում հավաքել 123,7 մլն դոլար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Դա զգալիորեն գերազանցել է այն ռեկորդը, որը 2013 թվականի այս տոնական ժամանակաշրջանում սահմանել էր «Քաղցած խաղեր. և կբոցավառվի կրակը» ֆիլմը: Այդ ժամանակ ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսի ֆիլմին հաջողվեց 110 մլն դոլար դրամամուտք ապահովել:
Ավելի վաղ «Սառը սիրտ 2»-ը մուլտիպլիկացիոն կինոնկարի համար համաշխարհային դրամամուտքերի ռեկորդ էր սահմանել վարձույթի առաջին ուիքենդի ընթացքում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ