Սուդանի նախկին նախագահ ալ Բաշիրին մահապատիժ է սպառնում

21:25   02 Դեկտեմբեր 2019    374

Բանտարկության մեջ գտնվող Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին մահապատիժ է սպառնում 1989 թվականի ռազմական հեղաշրջմանը մասնակցության եւ այն ժամանակ գործող՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության (Սադիկ ալ Մահդիի գլխավորությամբ) տապալման համար։

Այս մասին տեղեկացրել է հարաֆրիկյան տեղեկատվական Independent Online պորտալը՝ հղում կատարելով Սուդանում սեփական աղբյուրներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սուդանի գլխավոր դատախազ Փաջ ալ Հիբերը ձեւավորեց 1989 թվականի հունիսի 30-ի ռազմական հեղաշրջման (որը իշխանության բերեց ալ Բաշիրին) հետաքննության կոմիտե։ Կոմիտեի եզրակացությունները կդառնան զինվորական եւ քաղաքացիական անձանց դատական հետապնդման հիմքը՝ Սուդանի սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ «Եթե նախկին նախագահը մեղավոր ճանաչվի, նրան կսպառնա կամ մահապատիժ, կամ ցմահ բանտարկություն»,- նշում է պարբերականը։ Մեղադրանքը վաղեմության ժամկետ կամ որեւէ այլ սահմանափակում չունի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները