ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայել ՌԴ-ի կողմից կիբեռսպառնալիքին․ Պոմպեո

21:44   02 Դեկտեմբեր 2019    316

ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայել Ռուսաստանի կողմից կիբեռսպառնալիքին, որը հսկայական մասշտաբ ունի։

Նման պնդումով է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Կենտուկի նահանգի Լուիսվելլա համալսարանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նա (ՆԱՏՕ-ն) ստեղծվել է Խորհրդային Միության դեմ պայքարի համար»,- ասել է նա։ «Խորհրդային Միությունն այլեւս չկա, Ռուսաստանը մնում է։ Սակայն Ռուսաստանի կողմից սպառնալիքի բնույթը նույնպես փոխվել է, այժմ նա կիբեռոլորտում հսկայական մասշտաբի բաղադրիչ ունի։

Մեզ պետք է համոզվել նրանում, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել այդ մարտահրավերին»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

«Չինաստանը նույնպես ՆԱՏՕ-ի համար հսկայական սպառնալիք է ներկայացնում, նրանք փորձում են թաքնված մուտք գործել ՆԱՏՕ-ի համակարգեր, կոմունիկացիոն խողովակներ եւ զավթել տեխնոլոգիաները։ Նրանք պատրաստ են գնալ այդ ամենին, որպեսզի ուժեղանան մեր տրանսատլանտյան դաշնակիցների հաշվին։ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի նաեւ դրան»,- հավելել է Պոմպեոն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները