Amazon-ը Սուրբ Ծննդյան զարդեր է վաճառել Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի պատկերով

21:55   02 Դեկտեմբեր 2019    343

Լեհաստանի թանգարանը, որը ստեղծվել է Օսվենցիմի նախկին համակենտրոնացման ճամբարի վայրում (Աուշվից-Բիրկենաու), դատապարտել է Amazon-ի առցանց խանութում տխրահռչակ մահվան ճամբարը պատկերող արտադրանքի վաճառքը:

Արտադրանքներում պատկերված էին զորանոցները, փշալարերի ցանկապատերը, բեռնատարները, որոնցով բերվել էին բանտարկյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թանգարանի հրապարակումը մեծ արձագանք առաջացրեց ցանցում: Օգտատերերը ծայրաստիճան վրդովված էին։

Բռնկված սկանդալից հետո Amazon-ը վաճառքից հանել է այս իրերը, որոնք վիրավորում են նացիստական համակենտրոնացման ճամբարներում զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը: Առցանց խանութը նշել է, որ նախատոնական ժամանակահատվածում, երբ առևտուրն ակտիվորեն ընթանում է, միշտ չէ, որ հնարավոր է ստուգել բոլոր գովազդների՝ չափորոշիչներին համապատասխան լինելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները