Զաքիր Հասանովը ծանոթացել է՝ առաջնագծում տեղակայված զորամասերում շինարարական աշխատանքների ընթացքին

12:12   05 Դեկտեմբեր 2019    403

Ադրբեջանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը այցելել են առաջնագծում տեղակայված մի շարք ռազմական օբյեկտներ, որտեղ շարունակվում են շինարարական աշխատանքները:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ զինվորական ավանները, որոնք նախատեսվում են շահագործման հանձնել, ապահովվելու են ջրով, գազով, ջեռուցմամբ և այլ ենթակառուցվածքներով, իսկ ռազմական օբյեկտները հագեցվելու են ժամանակակից սարքավորումներով:

Հայտնվել է, որ այդ ավաններում կկառուցվեն շտաբի շենքեր, ծառայողական բնակարաններ զինծառայողների համար, զինվորական զորանոցներ, ճաշարան, ռազմական տեխնիկայի պահեստ և այլ վարչական շենքեր ու շինություններ: Միևնույն ժամանակ, այստեղ նախատեսում է՝ ռազմական ոստիկանության ծառայության կազմակերպման համար համապատասխան շենքերի, կենցաղային ու ենթակառուցվածքային այլ օբյեկտների շինարարությունը:












Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները