Ես խնդրում եմ՝ ինձ հանդիպեք, գտեք, տվեք իմ տղային. VIDEO

15:56   05 Դեկտեմբեր 2019    686

Քաղաքացի Էմմա Բաղդասարյանը ամեն հինգշաբթի կառավարության նիստին որդու նկարը ձեռքին՝ պահանջում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա 9 տարի է՝ լուր չունի որդուց, որին, ըստ իրեն, առևանգել են։

Hraparak.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր եղած ժամանակ է իմացել իր որդու պատմության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Անցել ա տարիներ, իններորդ տարին ա արդեն, ինքը որ դառավ վարչապետ, առաջին անգամ էստեղ հանդիպեցի, զարմացավ, ասաց՝ խի մինչև հիմա չե՞ք գտել, ասացի՝ ոչ։ Հանձնարարական տվեց ԱԱԾ-ին, սակայն Վանեցյան Արթուրը խաբեց գնաց, հիմա էլ երեք ամիս ա՝ ժամանակավոր պաշտոնակատարն ա, գործերը երեխուս բերել են Քննչական կոմիտե, բայց ոչ Քննչական կոմիտեն ա աշխատում, ոչ ԱԱԾ-ի ժամանակավոր պաշտոնակատարը։ Մեկը մյուսի վրա գցելով՝ խաբելով, ծածկելով գնում են»,-ասաց տիկին Էմման։

Նա ասաց, որ ինքը պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդունի։

«Ամենակարևորը իմն ա, իմ երեխու կյանքն ա, հեղափոխություն ա եղել, բայց ես հեղափոխության արձագանքը չեմ տեսել։ Հիմա ես խնդրում եմ՝ ինձ հանդիպեք, գտեք, տվեք իմ տղային»,-ասաց Էմմա Բաղդասարյանը՝ նշելով, որ իրավապահ մարմիններն ընդհանրապես չեն աշխատում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները