Մեդվեդևը պատմել է Վրաստանի հետ պատերազմ սկսելու որոշման մասին

16:07   05 Դեկտեմբեր 2019    653

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկը 2008-ին Վրաստանի ագրեսիվ գործողություններին պատասխանելու որոշումն է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վարչապետն ասել է մամուլի ասուլի ընթացքում:

Մեդվեդևի խոսքով, նա ստիպված է եղել այդպիսի դժվար որոշում կայացնել պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու ամիս անց:

«Դա շատ դժվար էր… Բայց իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ այս որոշումն անխուսափելի էր և միակը», – շեշտել է վարչապետը:

Հեշթեգներ: Մեդվեդև   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները