Չինաստանի ընկերությունների դեֆոլտը 17 մլրդ դոլարի ռեկորդային ցուցանիշի է հասել

18:21   05 Դեկտեմբեր 2019    389

Չինաստանում ընկերությունների դեֆոլտի հետևանքով կորուստի ընդհանուր գումարը նոյեմբերի սկզբից կազմել է 120.4 մլրդ յուան (17.1 մլրդ դոլար), ինչը մի քանի անգամ գերազանցում է 2018 թվականի ռեկորդը, որը կազմել էր 121.9 մլրդ յուան:

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, Չինաստանը մոտենում է ոչ օֆշորային պարտատոմսերի դեֆոլտի հերթական ռեկորդային տարվան` այդպիսով ստուգելով կառավարության ունակությունը պահպանելու կայունությունը ֆինանսական շուկայում` տնտեսության ընդհանուր դանդաղեցման ֆոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չկատարված ֆինանսական պարտավորությունները զբաղեցնում են կորպորատիվ պարտատոմսերի չինական շուկայի ոչ մեծ մասը` ընդհանուր առմամբ 4.4 տրիլիոն դոլարի չափով, սակայն հնարավոր տարածման մտավախություն են առաջացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները