ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ Է տեղափոխում Իրաք

19:12   05 Դեկտեմբեր 2019    484

ԱՄՆ-ը պնդում Է, որ Իրանը գաղտնաբար փոքր հեռահարության հրթիռներ Է տեղափոխում հարեւան Իրաքի տարածք, որտեղ արդեն երկու ամիս Է, ինչ շարունակվում են ցույցերը:

Այդ մասին հայտնել Է New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրներ եւ զինվորականների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Իրանն «օգտվել Է» Իրաքում «շարունակվող քաոսից», որպեսզի փոքր հեռահարության հրթիռների գաղտնի զինանոց կազմակերպի երկրում՝ «փորձելով ահաբեկել Մերձավոր Արեւելքը եւ այնտեղ հաստատել իր իշխանությունը»:

Նրանք պնդում են, որ այդ հրթիռներն սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների եւ գործընկերների, ներառյալ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի համար, ինչպես նաեւ կարող են սպառնալ տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերին:

ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ հրթիռները տեղափոխելու եւ թաքցնելու համար Իրանն օգտագործում Է Իրաքում շիաների զինված կազմավորումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները