«Սև Հինգշաբթի» Ֆրանսիայում․ երկիրը կաթվածահար է

21:08   05 Դեկտեմբեր 2019    394

Ֆրանսիայում համապետական գործադուլ է հայտարարվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ:

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի է ունենալու 245 ցույց: Դեկտեմբերի 5-ը նախապես անվանել են «Սև Հինգշաբթի»: Իշխանությունները նախազգուշացրել են, որ բողոքի ակցիաները կարող են վերածվել զանգվածային անկարգությունների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

RFi- ի տեղեկություններով, երկրում գնացքների երթեւեկությունը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է, իսկ Փարիզում կաթվածահար է նաև հասարակական տրանսպորտը: Ուսուցիչների գործադուլի պատճառով փակ են դպրոցները:

Գործադուլ են հայտարարել նաև բժիշկները, դատարանների աշխատակիցները, ավիադիսպեչերները և նույնիսկ ոստիկանները:

Զանգվածային գործադուլի պատճառը Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումն է, որի համաձայն քաղաքացիները լիարժեք վճարումներ կստանան, եթե կենսաթոշակի անցնելուց առաջ աշխատեն ևս 2 տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Ալպեր  


Վերնագիրի այլ պիտակները