Պուտինը մասնակցել է «Ցանկությունների տոնածառ» ակցիային. նա կիրականացնի Ստավրոպոլում բնակվող տղայի ցանկությունը

21:13   05 Դեկտեմբեր 2019    264

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին միացել է «Ցանկությունների տոնածառ» կամավորական ակցիային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ «Երազիր ինձ հետ» բարեգործական նախագծի շրջանակներում Պուտինը և ակցիայի առաջնորդները պատահականության սկզբունքով մեկական գրություն են ընտրել «Ցանկությունների տոնածառից»:

Երեխաների ցանկություններով բացիկները՝ շրջանաձև խաղալիքների տեսքով կախվել էին տոնածառից: Պուտինի ընտրած բացիկում նշված է եղել Ստավրոպոլի բնակիչ Անդրեյ Կոչետովի ցանկությունը, որն էր՝ հայտնվել Սոչիի Կարմիր Պոլյանա բնակավայրում: Տղայի ցանկությունն անպայման կկատարվի, քանի որ այն բացել է ՌԴ նախագահը:

ՌԴ-ում «Ցանկությունների տոնածառներ» տեղադրվում են ոչ միայն հատուկ տաղավարում, այլև պետական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ Պետդումայում, Կառավարության տանը, «Գազպրոմ», «Ռոսատոմ» ընկերություններում: Ակցիան անցկացվում է դեկտեմբերի 3-ից 2020-ի փետրվարի 29-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները