Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը

21:33   05 Դեկտեմբեր 2019    540

Ավստրալիայի ոստիկանությունն առգրավվել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը, որի արժեքը սև շուկայի գներով գերազանցում է 800 միլիոն դոլարը:

Այս մասին պարզ է դառնում Ավստրալիայի դաշնային ոստիկանության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օպերացիան անցկացվել է ապրիլին՝ Մելբուրնում՝ Ավստրալիայի դաշնային ոստիկանության և սահմանապահ ծառայության կողմից:

«Ավստրալիայի սահմանային ծառայության աշխատակիցները Մելբուրնի ծովային նավահանգստում բեռների ստուգման ընթացքում հայտնաբերել են ձայնային ստերեոդինամիկների խմբաքանակի մեջ թաքնված թմրանյութ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավստրալական 1,216 միլիարդ դոլար արժողությամբ (828,7 մլն) 1,596 տոննա մետամֆետամին և 37 կգ հերոին»,- ասվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները