Զելենսկին հայտնվել է Time-ի շապիկին

21:56   05 Դեկտեմբեր 2019    474

Time ամսագրի շապիկին հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լուսանկարը:

Ուկրաինայի առաջնորդին է նվիրված Time-ի հաջորդ համարի վերնագրային հոդվածը․ համարը լույս կտեսնի դեկտեմբերի 16-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մարդը մեջտեղում» խորագրով հոդվածը նվիրված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում առկա դժվարությունների հարցերում Զելենսկու դերին:

Հոդվածի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի նախագահը «հայտնվել է Պուտինի և Թրամփի միջև»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները