ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

22:07   05 Դեկտեմբեր 2019    428

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք գերատեսչության կարծիքով, առնչություն ունեն կիբերհանցագործությունների հետ:

«ԱՄՆ ֆիննախի արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը միջոցներ է ընդունել Evil Corp ռուսական ընկերության դեմ, որը պատասխանատու է Dridex վիրուսային ծրագրի մշակման և տարածման համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, ամերիկյան նախարարությունից հավելել են, որ «այսօրվա գործողություններն ուղղված են 17 ֆիզիկական անձանց և 7 կազմակերպությունների դեմ, որոնց թվում է Evil Corp-ը»:

Հաղորդվում է նաև, որ համակարգչային հանցահենության և բանկային խարդախության մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ քաղաքացի Մաքսիմ Յակուբեցի նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները