Մերկելը Տոկաևի հետ հանդիպման ժամանակ նստած է լսել Ղազախստանի օրհներգը - VIDEO

09:03   06 Դեկտեմբեր 2019    411

ԳՖՀ կառավարությունը հաստատել է, որ կանցլեր Անգելա Մերկելը նստած է լսել Ղազախստանի հիմնը՝ պետության ղեկավար Կասըմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Տոկաևը կանգնում է ազգային օրհներգի առաջին հնչյուններից հետո, իսկ Մերկելը՝ մնում է նստած: «Սա ֆեյք չէ, կանցլերը նստած է լսել օրհներգը»,- հաստատել են Բունդեսթագում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունիսից Մերկելը դողի մի քանի նոպաներ է ունեցել հանրության մեջ: Պաշտոնապես հայտարարվել է, որ կանցլերն իրեն լավ է զգում: Վերջին ամիսներին արտասահմանյան առաջնորդների Գերմանիա կատարած մի քանի այցերի ընթացքում կանցլերը պատմության մեջ առաջին անգամ պետության օրհներգը լսել է աթոռին նստած:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները