Ֆրանսիայում հայտնաբերել են պալեոլիթյան «Վեներայի» նոր արձանիկ

09:14   06 Դեկտեմբեր 2019    288

Ֆրանսիայի հյուսիսում Ամյեն քաղաքի մերձակայքում Ռենանկուր տեղանքում ծրագրված պեղումների ժամանակ Պրոֆիլակտիկ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inrap) մասնագետները պեղել են վաղ պալեոլիթի դարաշրջանի զարմանալի «Վեներա»:

Այս արձանիկը բացառիկ վիճակում է եւ, հնարավոր է, նշանակում է այս վայրերում արհեստանոցի առկայության մասին, որը Գրավետի դարաշրջանի արձանիկներ էր արտադրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռենանկուր նախապատմական վայրը բավականին վաղուց է հայտնի: Հնուց ի վեր հենց այս վայրն է եղել Ֆրանսիայի հյուսիսում վաղ վերին պալեոլիթի սակավաթիվ վկաներից մեկը: 2011 թվականին Inrap-ի ախտորոշման ժամանակ հայտնաբերված Ամյեն-Ռենանկուր տեղամասը 2014 թվականից եղել է ծրագրված պեղումների օբյեկտ: 2019 թվականին հերթական պեղումների ժամանակ հայտնաբերվել է բացառիկ 23000-ամյա «Վեներա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները