Թրամփը և կինը վառել են Սպիտակ տան տոնածառի լույսերը

10:08   06 Դեկտեմբեր 2019    403

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյա Թրամփը, մասնակցել են Սպիտակ տանը տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:

Թրամփը ողջունել է հյուրերին և հատուկ կոճակը սեղմելու հնարավորությունը ընձեռնել է կնոջը՝ Մելանյային, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ ղեկավարը խոսել է բարեգործության կարևորության մասին և շնորհակալություն հայտնել ներկա գտնվող բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել զինված ուժերին, ոստիկանությանը, հրշեջներին և շտապ օգնության բժիշկներին՝ մատուցած ծառայության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները