Փարիզում բողոքի ցույցերի ընթացքում թուրք լրագրող է վիրավորվել

10:16   06 Դեկտեմբեր 2019    427

Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդել է Փարիզում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում իր ֆոտոլրագրող Մուստաֆա Յալչընի վիրավորման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանության կողմից արձակված գազային պարկուճը խոցել է լրագրողի դեմքի հատուկ պաշտպանիչ դիմակի ծածկույթը, հայտնել է գործակալությունը: Աչքի շրջանում ստացած վերքի արդյունքում նրա մոտ արնահոսություն է սկսվել: Դեպքի վայր ժամանած բուժծառայության աշխատակիցները տուժողին առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Ներկայումս Յալչընը շարունակում է բուժումը հիվանդանոցում:

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ցույցը սկսվել է դեկտեմբերի 5-ի երեկոյան Փարիզի Արևելյան կայարանի մոտ: Ցույցի կազմակերպիչները Ֆրանսիայի մի շարք խոշոր արհմիություններն են: Ֆրանսիայի մայրաքաղաքում անվտանգության ապահովման համար մոբիլիզացվել է 6000 ոստիկան և ժանդարմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները