Փարիզում ցույցերի ժամանակ ձերբակալվել է 90 մարդ

11:00   06 Դեկտեմբեր 2019    440

Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման։

Փարիզում տրանսպորտային փոխադրողների մասշտաբային գործադուլի ժամանակ 90 մարդ է ձերբակալվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունն իր թվիթերյան էջում։ Փոխադրողների գործադուլին են միացել նաև ուսուցիչները, բուժաշխատողներն ու էներգետիկ ոլորտի աշխատողները։

ՆԳՆ տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 806 հազար մարդ, իսկ Աշխատանքի համադաշնությունը մասնակիցների թիվը գնահատել է 1․5 մլն։

Ցույցերի պատճառով Ֆրանսիայում երկաթուղային և ավիա-հաղորդակցությունը խաթարված է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները