ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Հարրի Թրումեն» ատոմային ավիակիրը մտել Է Միջերկրական ծով

11:53   06 Դեկտեմբեր 2019    200

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ USS Harry Truman («Հարրի Թրումեն») ատոմային ավիակրի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են նավերի տեղաշարժի մոնիթորինգի AIS միջազգային համակարգի տվյալները:

Բացի ավիակրից, նավախմբի կազմում են հրթիռային հածանավ, մի քանի Էսկադրային ականակիր, ինչպես նաեւ հարվածային ատոմային սուզանավ՝ Tomahawk («Թոմահավք») թեւավոր հրթիռներով:

Ըստ առկա տվյալների, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր խումբը որոշ ժամանակ կգտնվի Արեւելյան Միջերկրականում՝ Սիրիայի մերձակայքում, իսկ այնուհետեւ կմեկնի Պարսից ծոցի շրջան՝ փոխարինելու Abraham Lincoln ավիակրին, որն այնտեղ Է գտնվում պլանավորված վեցամսյա ժամկետից ավելի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները