Հեռախոսի լիցքավորման սարքը երեք տուն է այրել

13:55   06 Դեկտեմբեր 2019    463

Վնասված լիցքավորման սարքը հրդեհի պատճառ է դարձել մալազիական Իպոհ քաղաքում:

Հրդեհը ոչնչացրել է երկհարկանի քոթեջը և զգալիորեն վնասել է մոտակա երկու շինությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին: 45-ամյա տղամարդը ննջասենյակից պայթյունի ձայներ է լսել և մտնելով սենյակ տեսել է, որ հեռախոսի լիցքավորման սարքը բռնկվել է: Հրդեհն արագորեն տարածվել է:

Չկարողանալով հրդեհի առաջխաղացումը կանգնեցնել ձեռքի տակ եղած միջոցներով՝ հրշեջներ են կանչել:

Վնասվել են նաև հարևանների տները: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բնակիչներից ոչ մեկը չի տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները