Թուլուզում բախումների ժամանակ տուժել է հինգ մարդ

14:50   06 Դեկտեմբեր 2019    385

Ֆրանսիական Թուլուզում ցույցի ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ հինգ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեք ոստիկան, հայտնում է «Depeche» թերթը՝ հղում անելով Վերին Գարոնիայի պրեֆեկտուրային:

Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել վերջին ժամանակների ամենամեծ ազգային գործադուլը, որին մասնակցել են ֆրանսիացիների տարբեր խմբեր:

Ֆրանսիայի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի երկրի ամբողջ տարածքում 800 հազարից ավելի մարդ է մասնակցել բողոքի ցույցերին՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուլուզ  


Վերնագիրի այլ պիտակները