Թուրք-իրանական սահմանին առգրավվել է 18 տոննա ցիանիդ, այն պատրաստվում էին Իրան անցկացնել

15:26   06 Դեկտեմբեր 2019    269

Թուրքիայի Աղրը նահանգում հատուկ գործողության շրջանակում առգրավվել է 18 տոննա ցիանիդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ գործողությունն անցկացվել է Իրանի հետ սահմանին: Մաքսանենգները պատրաստվում էին ցիանիդն Իրան տեղափոխել:

Գործողության արդյունքում ձերբակալվել է 5 մարդ:

Ցիանիդը (կապտաթթու) բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն է՝ բաղկացած ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմից: Այն կիրառվում է հանքարդյունաբերության մեջ, կաուչուկի, օրգանական ապակու, սինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները