Բերման են ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամի տնօրենին

15:33   06 Դեկտեմբեր 2019    410

Մոսկվայում բերման են ենթարկել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» տնօրեն Իվան Ժդանովին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

Ինչպես տեղեկացրել է հիմնադրամի հիմնադիր, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ոստիկանները Ժդանովին բերման են ենթարկել հիմնադրամի գրասենյակի մոտից: Թե ինչի հետ է կապված Ժդանովին բերման ենթարկելը՝ դեռևս անհայտ է, գրում է meduza.io-ն:

Նավալնիի հիմնադրամը զբաղվում է պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն դեպքերի բացահայտմամբ, հրապարակայնացմամբ:

Այս տարվա օգոստոսին քրեական գործ էր հարուցվել Իվան Ժդանովի դեմ՝ «Նա ձեր համար Դիմոնը չէ» ֆիլմը համացանցից ջնջելու մասին դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու համար: Օգոստոսին քրեական գործ էր հարուցվել նաև հիմնադրամում փողերի լվացման մեղադրանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱլեքսեյՆավալնի  


Վերնագիրի այլ պիտակները