Նայրոբիում վեցհարկանի շենք Է փլվել

15:49   06 Դեկտեմբեր 2019    520

Վեցհարկանի շենք Է փլվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտնել Է «Ստանդարդ» թերթը:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ փլվածքների տակ մարդիկ են գտնվում: Պատահարի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները: Առայժմ փլատակներից փրկվել Է տասը մարդ: Տուժածների վերաբերյալ այլ տեղեկություններ չեն ստացվել:

Փրկարարների գործողությունները բարդանում են արդեն մի քանի օր երկրի այդ մասում շարունակվող հորդառատ անձրեւի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները