Վրացական ընդդիմությունը Քութայիսում երթ Է անցկացնում արտահերթ ընտրությունների պահանջով

16:05   06 Դեկտեմբեր 2019    703

Հարյուրավոր բողոքողներ Վրաստանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ միասին դեկտեմբերի 6-ին երթ են անցկացնում Քութայիս քաղաքում (Իմերեթի երկրամաս)՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Imedi վրացական հեռուստաընկերությունը:

«Մեր պլանը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումն Է՝ համամասնական համակարգով, որից հետո երկրում կհաստատվի քաղաքացիական հաշտություն»,- ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զուրաբ Մելիքիշվիլին Imedi-ին տված հարցազրույցում:

Բողոքողները հավաքվել են Կիկվիձե զբոսայգում՝ ժամը 14:00-ին, որից հետո ուղեւորվել են դեպի երկրամասի վարչակազմի շենք, որտեղ պլանավորված են ելույթները: Քութայիսում հանրահավաքից առաջ բողոքի երթ Է տեղի ունեցել Բաթում քաղաքում: Այնտեղ մի քանի տասնյակ ցուցարարներ երթ են անցկացրել Մայիսի 26-ի զբոսայգուց մինչեւ Աջարիայի կառավարության շենքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները