Պեսկովը խոսել է «Նորմանդյան ձևաչափով» հանդիպումից առաջ նախագահի տրամադրության մասին

16:30   06 Դեկտեմբեր 2019    367

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում պատմել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի տրամադրության մասին՝ նախքան Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովին գնալը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լայֆը։

«Տրամադրությունը լուրջ է: Ակնկալիքը մեկն է՝ օգնել լուծել ներուկրաինական հակամարտության հարցը երկրի հարավ-արևելքում, ապահովել Մինսկի համաձայնագրերի այլընտրանքային իրականացման մասին ընդհանուր պատկերացումը»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ Պուտինը պատրաստ է անցկացնել երկկողմ հանդիպումներ Մակրոնի, Մերկելի և Զելենսկիի հետ։

«Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի անցկացման անվտանգության մասին հարցին Պեսկովը պատասխանել է, թե վստահ է, որ Ֆրանսիայի իշխանությունների կապահովեն անհրաժեշտ պայմանները ղեկավարների հանդիպման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները