Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել Է Օսվենցիմ

16:52   06 Դեկտեմբեր 2019    590

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 6-ին առաջին անգամ ժամանել Է Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Լեհաստանի մամուլի գործակալությունը: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի ուղեկցությամբ նա այդ հուշավայրում կանցկացնի մի քանի ժամ եւ կհարգի զոհվածների հիշատակը:

«Սա կանցլեր Մերկելի առաջին եւ պատմության մեջ Գերմանիայի գործող կանցլերի երրորդ այցն Է Աուշվիցի ճամբար»,- տեղեկացրել Է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին: Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ժամանումն Օսվենցիմ «հնարավորություն Է աշխարհին հիշեցնելու նացիստական Գերմանաիայի կողմից Աուշվիցում եւ մյուս համակենտրոնացման ճամբարներում կատարված հանցագործությունների, միլիոնավոր զոհերի մասին, այն մասին, թե որքան կարեւոր Է հիշել նրանց, համարձակորեն ասել ճշմարտությունն այն ժամանակների մասին եւ դիմակայել պատմությունը վերանայելու փորձերին»:

Աուշվից-Բիրկենաուում ֆաշիստները գազախցերում ոչնչացրել եւ դիակիզարաններում այրել են ավելի քան 1 միլիոն հրեայի, այստեղ սպանել են նաեւ լեհ մտավորականության ներկայացուցիչների եւ խորհրդային ռազմագերիների: Տարբեր տվյալներով՝ ընդամենն այդ ճամբարում զոհվել Է տարբեր ազգությունների 1,5-ից մինչեւ 2 միլիոն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգելա-Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները