Չինաստանում 36-ամյա տղամարդը մահացել է աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ

18:14   06 Դեկտեմբեր 2019    330

Չինաստանի 36-ամյա բնակիչը մահացել է աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ:

Այս մասին հայտնում է AsiaOne-ը: Նշվում է, որ հարցերին պատասխանելու ընթացքում նա կորցրել է գիտակցությունն ու ընկել աթոռից: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը` սրտի կանգ ախտորոշմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարցազրուցավարը շեշտել է, որ թեկնածուն նախորդ աշխատավայրում շատ ժամանակ էր անցկացնում և որոշել էր տեղափոխվել նոր ընկերություն: Նշվում է, որ տղամարդը տառապում էր հիպետոնիայով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները