YouTube-ն անվանել է 2019-ին ՌԴ-ում ամենատարածված տեսանյութերը

19:47   06 Դեկտեմբեր 2019    329

YouTube-ը կազմել է 2019-ին ռուսալեզու հատվածի ամենադիտված տեսանյութերի վարկանիշը, հայտնել է «Google Ռոսիա»-ն:

Առաջին տեղը զբաղեցրել է «Նորոգողները ու մեծ գաղտնիք» հոլովակը՝ «Fixies» մուլտֆիլմի պարոդիան: Այն նկարահանել է բլոգեր Սիենդուկը: Տեսանյութն ավելի քան 25 միլիոն դիտում և 609 հազար լայք է հավաքել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրորդ հորիզոնականում է Յուրի Դուդը՝ «Բեսլան. Հիշիր» ֆիլմով: Երեք ժամ տևողությամբ տեսանյութն ավելի քան 18 միլիոն դիտում և գրեթե 1 միլիոն լայք է հավաքել: Առաջատարների եռյակը եզրափակում է երգչուհի Բիլի Այլիշի հետ հարցազրույցը «Երեկոյան Ուրգանտ» շոուի ժամանակ:

Տեսանյութը դիտել են ավելի քան 15 միլիոն անգամ, իսկ դուր է եկել այն 765 հազար օգտատիրոջ: Վարկանիշում ներառվել են նաև կոմիկ Պավել Վոլյայի և Comedy Club-ի այլ ռեզիդենտների ելույթները:

Hayatsk.info

Հեշթեգներ: YouTube   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները