Վիկտորիա ջրվեժը ռեկորդային չափով ծանծաղել է

21:16   06 Դեկտեմբեր 2019    465

Հայտնի Վիկտորիա ջրվեժը, որը գտնվում է Զամբիայի եւ Զիմբաբվեի սահմանագծին, ռեկորդային չափով ծանծաղել է՝ տեւական երաշտի հետեւանքով։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ջրի մակարդակը նվազել է ռեկորդային քանակով, ամենացածր ցուցանիշն արձանագրելով վերջին 25 տարվա ընթացքում։ Ջրվեժը, որի լայնությունը 1,8 կմ է, իսկ բարձրությունը 120 մ, սովորաբար ծախսում է 14 հազար խորանարդ մետր ջուր մեկ վայրկյանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ներկայումս վերջինս գրեթե չորացած վիճակում է։ Զամբեզի գետի վրա գործող Կարիբայի ջրամբարը, որը մատակարարում է ջուր երկու երկրի էլեկտրականություն ապահովող ՀԷԿ-երին, աշխատում է այժմ 11 տոկոսով, գրում է Sky News-ը։ Միայն Զամբիայում, երաշտի պատճառով 2 միլիոն մարդ կարիք ունի պարենի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիկտորիա   ջրվեժ  


Վերնագիրի այլ պիտակները